ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հոլանդիայի կառավարությունը դեմ է Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի այցին

Հոլանդիայի կառավարությունը դեմ է Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի այցին
04.03.2017 | 21:43

Նիդերլանդների կառավարությունը դեմ է Թուրքիայում սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ Ռոտերդամում նախատեսված քարոզչական հանրահավաքի անցկացմանը: Ավելի վաղ թուրքական ասոցիացիայի Նիդերլանդների ներկայացուցիչը հայտնել էր, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նախատեսում է մարտի 11-ին այցելել Ռոտերդամ և մասնակցել հանրաքվեին, որի նպատակն է Թուրքիայի քաղաքացիություն ունեցող նիդերլանդցիների շրջանում սահմանադրական փոփոխությունների «այո» թևի պաշտպանությունը: Հոլանդիայի կառավարությունը անցանկալի է համարել քարոզչական նպատակով Չավուշօղլուի այցը Հոլանդիա: Մարտի 2-ին Թուրքիայի արդարադատության նախարար Մեքիր Բոզդաղի մասնակցությամբ քարոզչական հանրահավաքի անցկացումը արգելվել էր Գերմանիայում:

Բոզդաղը մարտի 2-ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի առնչությամբ պետք է ելույթ ունենար Գերմանիայի Գագգենաու քաղաքում, սակայն քաղաքապետարանն արգելել էր հանրահավաքը: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է Հոլանդիայի կառավարությանը։ «Ձեզնից ոչ ոք չի կարող արգելել մեզ, մենք որտեղ ցանկանանք, այնտեղ էլ կգնանք»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Դիտվել է՝ 1123

Մեկնաբանություններ